‘Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվողը դատահոգեբուժական փորձաքննություն կանցնի’

1199

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի  նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել: Այդ մասին Интерфакс-ին հաղորդել է իրազեկ աղբյուրը:

«Փորձաքննությունն անցկացվում է ստացիոնար, Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանում, և պետք է ավարտվի մոտավորապես երկու շաբաթ անց»,- ասել է գործակալության աղբյուրը: Ըստ նրա՝ փորձագետները պետք է գնահատեն զինծառայողի հոգեկան առողջությունը և իրենց ախտորոշումը տան: «Բոլոր այն պնդումները, թե Պերմյակովի մոտ արդեն բացահայտվել են հոգեկան շեղումներ, ընդամենը խոսակցություններ են: Փորձագետների եզրակացությունն առայժմ չկա»,- նշել է աղբյուրը:

Նա նաև ընդգծել է, թե «հետաքննությունը տարվում է երկու երկրների իրավապահ մարմինների սերտ համագործակցությամբ»: Աղբյուրը հերքել է լրատվամիջոցների այն ենթադրությունները, թե ռուսաստանյան կողմը չի ուզում օպերատիվ կերպով անցկացնել «Պերմյակովի գործի» քննությունը և այն հասցնել դատարան: «Հետաքննության ընթացքում ոչ մի ձգձգում չկա: Բոլոր քննչական գործողությունները կատարվում են ճիշտ ժամանակին»,- շեշտել է Интерфакс-ի աղբյուրը:

Նախորդ հոդվածը‘Ջիհադիստները Հալեպում պայթեցրել են սիրիական հետախուզության կենտրոնակայանը’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն սուգ է հայտարարել Դոնեցկում զոհված հանքափորների համար’