‘Գյումրիում բախումների գործով 25-ամյա երիտասարդին մեղադրանք առաջադրեցին. NEWS.am’

995

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով այսօր՝ փետրվարի 26-ին, հարցաքննության հրավիրված 25-ամյա Անուշավան Սիմոնյանին մեղադրանք առաջադրվեց։ Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ,  Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է Գյումրիի բնակիչ Անուշավան Սիմոնյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով՝ խուլիգանության եւ հասարակական կարգը կոպիտ խախտելու համար։ Անուշավան Սիմոնյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

«Ես ինձ մեղավոր չեմ համարում, առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում։ Ցույցին մասնակցել եմ, չգիտեմ՝ ինչն եմ խախտել, երեւի փողոցը փակելու համար։ Ես ոչ մի բան չեմ արել։ Տեսանյութեր ցույց տվեցին, որտեղ ես կանգնած եմ ժողովրդի մեջ։ Երեկ տոմս էի գնել ՌԴ մեկնելու համար, էսօր տոմսս հետ եմ տվել։ Վնասի փոխհատուցում էլ չգիտեմ՝ ումից պահանջեմ»,- ասել է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում իրապես զինադադարի հույս է ծագել’
Հաջորդ հոդվածը‘Պայթյուն Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ’