‘Գյումրիում բախումների հետևանքով առնվազն 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց’

1801

Գյումրիում ՌԴ հյուպատասորանի մոտակայքում բախումներ է տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Նախնական տեղեկություններով կան վիրավորներ, առնվազն 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Մեր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։

Այս պահին իրավիճակը փորձում հանդարտացնել Գյումրիից ընտրված ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որին կարծես թե հաջողվեց համոզել ցուցարարներին վերադառնալ Շիրակի դատախազության շենքի մոտ։ Կան նաև բերման ենթարկվածներ։ Ոստիկանության գործողությունները տեղում ղեկավարում է Ոստիակնության զորքերի տխրահռչակ հրամանատար Լյովա Երանոսյանը։


Broadcast live streaming video on Ustream

Նախորդ հոդվածը‘Բրիտանական MI-5 հետախուզությունը լավագույն գործատուների տասնյակում է’
Հաջորդ հոդվածը‘ԱՀԿ. Էբոլայի նոր դեպքերի թիվը նվազում է բոլոր վարակված երկրներում’