‘Գյումրիում երիտասարդին ձերբակալել են երթեւեկությանը խոչընդոտելու համար ‘

1055

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բախումների քրեական գործով ձերբակալվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանը (1993.թ) եւ տեղափոխել Ախուրյանի ՁՊՎ:

Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ մի շարք ոստիկաններ, նրանց թվում նաեւ գլխավոր դատախազի տեղակալը Գյումրիում անցկացրել են արտակարգ խորհրդակցություն: Խորհրդակցությունը տեւել է մոտ երեք ժամ:

Մնացական Ալեքսանյանի փաստաբան Հայկ Հարությունյանը «Գալա» հեռուստաընկերության հետ զրույցում իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործողություններն որակել է անօրինական՝ նշելով, թե ձերբակալման որեւէ հիմքեր չեն եղել: «Ձերբակալման հիմքեր չեմ տեսնում, քանի որ Մնացականին մի քանի անգամ կանչել են ոստիկանություն, եւ նա չի խուսափել, հիմա ասում են՝ կարող է ազատության մեջ գտնվելու ժամանակ արգելված արարք կատարի կամ փախուստի դիմի: Եթե նա փախուստի դիմեր, ինքնակամ չէր ներկայանա ոստիկանություն, երբ որ ծանուցում չեն ուղարկել, ուստի փաստ է, որ չկան ձերբակալման հիմքեր»,- ասել է նա:

Տեղեկացնենք նաեւ, որ որպես երիտասարդի ձերբակալության իրավական հիմքեր նշվում են իբրեւ հասարակական կարգ խախտելը, մարդկանց հանգիստը խանգարելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Ռոնալդուն դարձավ 30 տարեկան. 10 փաստ, որոնք դուք դեռ չգիտեք (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Օլանդն ու Մերկելը մեկնում են Կիև և Մոսկվա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների’