‘Գյումրիում իրավիճակը հանդարտ է, չնայած ոստիկանության ձեռնարկած միջոցառումների (Տեսանյութ)’

960

Գյումրիում խստացվել է ռուսաստանյան հաստատությունների հսկողությունը: Քաղաք են բերվել նաեւ շուրջ 2000 ոստիկաններ, մի քանի տասնյակ ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Գյումրիում գտնվող փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը այս շարժը պայմանավորել է հերթափոխով, իբր, նախկինում ծառայություն կատարող ոստիկաններին փոխում են նորերով:

Այսօր Գյումրիում գտնվող ոստիկանապետ Վովա Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել է նաեւ ռուսական ռազմաբազայի հրամանատար ԱՆդրեյ Ռուզինսկին: Հայաստան է ժամանել նեւ ՌԴ քննչական ծառայության պետ Բաստրիկինը:

Ըստ «Ազատության» օրվա ընթացքում Շիրակի մարզային ոստիկանության վարչության շենք են ժամանել բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ներսի քննարկումները փակ են:

Հարյուրավոր գյումրեցիներ այցելում են հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների տուն, մոմեր են վառում՝ ի հիշատակ ընտանիքի վերջին ներկայացուցչի՝ այսօր վախճանված վեց ամսական Սերյոժայի: Այնուամենայնիվ, քաղաքում իրավիճակը հանդարտ է, որեւէ զանգվածային ակցիայի մասին տեղեկություն չկա: 

Նախորդ հոդվածը‘Իսպանիայում ձերբակալվել է բասկ ահաբեկիչ «Սանտի Պոտրոսը»’
Հաջորդ հոդվածը‘Հանրահավաք Գրոզնիում՝ հանուն «սիրելի մարգարեի» և ընդդեմ Արևմուտքի’