‘Գյումրիում սպանված ընտանիքի հարազատները հանդիպում են պահանջում Գեւորգ Կոստանյանի հետ’

831

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները այս պահին Շիրակի մարզի դատախազությունում են:

Ինչպես փոխանցում է «Գալա» հեռուստաընկերությունը, նրանք դատախազ Րաֆֆի Ասլանյանի աշխատասենյակում պահանջում են, որպեսզի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը գա Գյումրի եւ պատասխանի իրենց հուզող հարցերին, հակառակ պարագայում սպառնում են, թե կմնան տեղում եւ չեն հեռանա դատախազության շենքից:

Շիրակի մարզի դատախազ  Րաֆֆի Ասլանյանը հորդորում է Ավետիսյանների հարազատներին գրավոր դիմել Գ. Կոստանյանին, որպեսզի իրենց տեղեկատվություն տրամադրի օրենքով սահմանված ժամկետներում: Դատախազությունում են Ավետիսյանների դուստրերը, մահացած տանտիրուհու՝Հասմիկ Ավետիսյանի քուրերը, մյուս բարեկամները:

Նրանք հայտարարում են.«Այսօր այստեղ ենք մնալու, չենք հեռանալու, մինչեւ Կոստանյանը չգա Գյումրի»:

Ավետիսյանների հարազատներին վրդովեցրել է այն հանգամանքը, որ դեպքից այսքան ժամանակ անց իրենց ոչինչ հայտնի չի դարձել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նախորդ հոդվածը‘Անկարան հերքում է Գալիպոլիի ճակատամարտի 100-րդ տարեդարձի տոնակատարությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ տեղեկատվությունը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ֆուտբոլիստները գոհ չեն Լուիս Էնրիկեի որոշումներից’