‘Գյումրիում ստորագրահավաք սկսվել` Պերմյակովին հանձնելու պահանջով’

1001

Գյումրիում սկսվում է համաքաղաքային ստորագրահավաք ուղղված Սերժ Սարգսյանին ու Ազգային Ժողովին, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Պահանջը նույնն է` Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին հանձնել հայ իրավապահներին: «Մեր կողմից՝ հասարակական ակտիվի կողմից, գեներացնելով հասարակության մեջ առկա տպավորությունները, տրամադրությունները, կարծիքները, մենք որոշեցինք նախաձեռնել համաքաղաքային պահանջագիր-ստորագրահավաք», — ասել է նախաձեռնող խմբի անդամ Արա Ներսիսյանը:

Եղած պահանջին ևս մեկ պահանջ է ավելանում․ — «Մենք երկու կետով ենք պահանջը առաջադրել՝ համալրել Հայաստանի Հանրապետությունում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ միջպետական համաձայնագրերը՝ պարտադիր ամրագրելով հետևյալ կետը․ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են ծառայել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողները, և սա պետք է ամրագրվի համաձայնագրերում և ոչ ինքնաբուխ հայտարարությունների տեսքով պետք է սա լինի»:

Մանրամասները` սկզբնաղբյուրում

Նախորդ հոդվածը‘PEGIDA-ի առաջնորդը հրաժարական է տվել՝ Հիտլերի հետ կապված սկանդալից հետո’
Հաջորդ հոդվածը‘ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել իր ուժերն Ուկրաինայից’