‘Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 3 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել’

722

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում շարունակվում է 2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու կասկածանքով ավելի վաղ ձերբակալված Հ.Տոնոյանին, Հ.Գևորգյանին, Դ.Հակոբյանին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները պարզելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ քրեական գործով հետախուզման մեջ գտնվող Փ.Առաքելյանին, Աշոտ և Գառնիկ Գրիգորյաններին հայտնաբերելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Նախորդ հոդվածը‘Քաղաքագետ. Պետք չէ թուլանալ ու հաճույք ստանալ, Սահմանադրության փոփոխությունը վտանգավոր է’
Հաջորդ հոդվածը‘Ղրղզստանի ղեկավարը ժամանել է Պետերբուրգ՝ Պուտինի հետ հանդիպման’