‘Գյումրիում ցուցարար ձեռներեցները երթով հասել են մարզպետարան’

1122

Գյումրիում «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են: Այսօր առավոտվանից քաղաքի ձեռներեցները փողոց են դուրս եկել: Նրանք երթով գնացել են դեպի Շիրակի մարզպետարան: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցարարները երթի ընթացքում խանութների աշխատակիցներին իրազեկել են հոկտոմբերի 1-ից ուժի մեջ մտած օրենքի դրույթների մասին եւ կոչ են արել նրանց՝ միանալ բողոքի ցույցին:

ՀՀԿ խմբակցությունից ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի՝ Գյումրու գրասենյակի մոտով ցուցարարները սուլոցներով ու «ամոթ» վանկարկումներով են  անցել:

Մի քանի հարյուր ցուցարարները մարզպետարանում մարզպետի հետ հանդիպում են պահանջել: Մարզպետը դեռ ցուցարարներին չի մոտեցել:
Ի դեպ, մեր թղթակիցը տեղեկացնում է, որ ընդդիմադիր Եռյակի՝ հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները «խնամքով» մաքրվում են: Եռյակի ակտիվիստները նկատել են, որ քաղաքի կենտրոնում փակցված բոլոր պաստառները վերացվել են:

Նախորդ հոդվածը‘Եռյակի հանրահավաքը Իջևանում տեղի կունենա ժամը 17:00-ին’
Հաջորդ հոդվածը‘Ավտոերթը Երևանի փողոցներում կրկին արգելափակվել է ոստիկանության կողմից’