‘Գյումրու ողբերգության գործով հայկական կողմը հարցաքննել է մի քանի տասնյակ մարդու’

1554

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած 6 անձի սպանության և մանկահասակ երեխայի սպանութան փորձի գործով հարցաքննվել է մի քանի տասնյակ մարդ, նրանց թվում են՝ տուժողների հարևանները, հարազատները, Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող, Գյումրիում տեղակայված ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի զինակիցները, որոնցից դեռևս դեպքի օրը վերցվել են արյան, մեզի, մազի փորձանմուշներ և ուղարկվել փորձաքննության:

«Ինչպես այս, այնպես էլ քրեական գործով նշանակված մյուս փորձաքննությունների արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի՝ դրանց եզրակացություններն ստանալուց հետո»-ասված ՀՀ ՔԿ հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Ռուսական կողմին առաջարկվել է ուժեղացնել ռազմաբազայի ներքին կարգապահական ռեժիմը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հրանտ Դինքի սպանության տարելիցն է’