‘Գյումրու տաքսու վարորդները բողոքում են’

767

Այսօր Գյումրու «Մայր Հայաստան»  հուշահամալիրի տարածքում բողոքի ցույց են անցկացրել անհատական տաքսի ծառայություն իրականացնող մեքենաների վարորդները:  Ինչպես տեղեկացնում է Գյումրու «Գալա» հեռուստաընկերությունը, ցուցարարների թիվը հասնում էր մոտ 5 տասնյակի: Նրանք դժգոհում էին ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենքի որոշ դրույթներից, համաձայն որոնց, տաքսի ծառայությունն համարվում է լիզենզավորված գործունեության տեսակ եւ հարկվելու է: Վարորդները դժգոհում էին նաեւ վերջին մի քանի օրերի ընթացքում նրանց նկատմամբ կիրառվող տույժ ու տուգանքներից:  ՀՀ տրանսպորտի տեսչության աշխատակիցները մի քանի վարորդների  նկատմամբ ակտ են կազմել` 20.000-ական դրամի չափով:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է ռոք-երաժիշտներին’
Հաջորդ հոդվածը‘«Ալ Քաիդան» սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարեդարձի կապակցությամբ գաղտնի տեսանյութեր է հրապարակել’