‘Գյունդողան. «Իմ կարիերայում դեռ չեմ տեսել այսքան մոլագար մարզչի, ինչպիսին Գվարդիոլան է»’

1260

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը պատմել է, թե ինչ է անում թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որպեսզի առավելագույնը քամի իր ֆուտբոլիստներից:

«Պեպը շատ հստակ տեսլական ունի ֆուտբոլի մասին, հստակ փիլիսոփայություն, որը ցանկանում է իրացնել ցանկացած գնով: Նա թիմը կառուցում է այդ փիլիսոփայությանը համապատասխան: Այն ենթադրում է խաղի գերիշխող ոճ, շատ տեխնիկական ֆուտբոլ, որը ֆուբոլիստներից պահանջում է ուշադրություն ամենափոքր մանրուքներին: Նա հեշտացնում է խաղը ընկերներիս ու ինձ համար: Այդ առումով իմ կարիերայում դեռ չի եղել այսքան մոլագար մարզիչ: Մոլագար՝ բառիս լավ իմաստով:

Նա ունի այն ամենը, ինչ ունի մարզիչը: Բացի դրանից, նա ինքն էլ բարձր մակարդակով է խաղացել ու գիտի՝ ինչպես են իրենց պահում ֆուտբոլիստները, ինչպես են արձագանքում նրանք: Այդ ամենը նրան դարձնում են աշխարհի լավագույն մարզիչներից մեկը: Ահա թե ինչու են շատ ֆուտբոլիստներ ցանկանում աշխատել նրա հետ», — Գյունդողանի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի կայքը:

Նախորդ հոդվածը‘Մեսսին ՉԼ-ում բոլոր մրցակիցներից քիչ է վազում’
Հաջորդ հոդվածը‘Դե Խեան 5 տարով կերկարաձգի պայմանագիրը’