‘Գնաճը շարունակվում է, բայց Ոստիկանության և Սաշիկ Սարգսյանի ախորժակը դրանից չի նվազում’

1114

Մինչև դոլարի փոխարժեքն ժամ առ ժամ բարձրանում է, դրա հետ մեկտեղ էլ ամեն օր բարձրանում են գները Ոստիկանությունը, և մամուլի հրապարակումների համաձայն Սաշիկ Սարգսյանին պատկանող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը շարունակում են «Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները»: Այսպես, 2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ 10 խաչմերուկներում տեղադրված երթևեկության  նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.

1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց,

2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց,

3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց,

4. Ադոնցի փողոց-Ազատության պողոտա,

5. Սայաթ Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց,

6. Լեոյի փողոց-Պարոնյան փողոց,

7. Պարոնյան փողոց-Ձորափի փողոց,

8. Քրիստափորի փողոց-Խորենացու փողոց,

9. Ռոստովյան փողոց-Աթոյան փողոց,

10. Ավետիսյան փողոց-Վաղարշյան փողոց:

Հաշվի առնելով, որ գնաճը տարածվել է նաև գազալցակայաններում վաճառվող գազի վրա՝ շուտով Երևանի փողոցներում երթևեկողների թիվը զգալիորեն կնվազի, և Ոստիկանությունը միայն տեսախցիկների քանակի ավելացմամբ կարող է ապահովել նախկին եկամուտները:

Նախորդ հոդվածը‘Եռյակը և ՕԵԿ-ը ժամը 14:00-ին մամուլի ասուլիս են հրավիրել’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Ձեր լավ ազատամարտիկը մեռած ազատամարտիկն է’