‘
Ոնց որ թատրոն գնալու, թամաշա անելու ենք գնալու ու շատ կայքեր արդեն զուռնա են ածում. Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին չի գնալու, Լևոն Տեր Պետրոսյանն էլ դե չի գնալու որ չի գնալու: Որտեղի ՞ց է առուն մեր հալալ լեզվով ասած ճոթռվում, ո՞վ է այդ ջրի շիթը գողացած տանում ու իր բաղչան ջրում: Երևակայությանը զոռ տալ է, զոռ տալ, ասեք՝ Նաղդալյանն էլ եռյակի «կամանդիր է նշանակվել» ու Ստրասբուրգից, կներեք, Վրաստանից ժամանելուց հետո՝ Գալուստ Սահակյանի հետ շտապելու են Ազատության հրապարակ: Նորից եմ կրկնում՝ թամաշի ենք գնու՞մ, թե՞ խնամիականչ: Համախմբվեք, միասնական եղեք ու գնացեք: Թող Լևոնն ու Գագոն չգան: Համախմբման սելավի առաջ ոչ մի բան չի դիմանա: Դուք թատրոն չեք գնում, որ տեսնեք գլխավոր դերակատարներ Լևոնին ու Գագոյին: Ձեր ցավը մեծ է ու պատմությունը ցույց է տվել, որ մեծ ցավը համախմբում է մարդկանց: Գնացեք ձեր ցավի և ոչ թե Լևոնի կամ Գագոյի ետևից, որ սխալվելու դեպքում ցավը ձեզ առաջ տանի ու չկանգնեք: Մեծ համախմբան ժամանակ ժողովուրդն ինքն է պարտադրում դիմացինին: Համախմբվեք ձեր ցավի շուրջ ու պարտադրեք առաջնորդներին: Հեզ ու հլու վիճակը թույլ համախմբումներին են հատուկ:
Հասմիկ Բաբաջանյան
‘