‘Գնացքի աղետ ԱՄՆ-ում. հինգ զոհ’

1001

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Վերջին տեղեկություններով՝ հինգ մարդ զոհվել է, առնվազն 50 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, վեցը ծայրահեղ ծանր վիճակում են, հաղորդել է Ֆիլադելֆիայի քաղաքապետը:

Նյու Յորքից Վաշինգտոն ընթացող Amtrak ընկերության թիվ 188 գնացքում եղել է 240 ուղևոր:

Նախնական տվյալներով՝ գնացքի տասը վագոններից ինը շրջվել են:

Աղետի վայրում հրշեջներին և փրկարարներին օգնում են մոտավորապես 200 ոստիկաններ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանության Գորիսի բաժնի պետը ուղարկվել է կադրերի դեզերվ’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ձեզ մայր չի ծնել, համազգեստավոր կամակատարներ’