‘Գնացքի ուղեկցորդը ֆրանսիացի դերասանին ահաբեկչի տեղ է դրել’

1792

Ֆրանսիայում ճեպընթաց գանցքի ուղեկցորդը իր դերն անգլերենով փորձող փարիզցի դերասանին ահաբեկչի տեղ է դրել, հաղորդել է France Bleu ռադիոկայանը:

Միջադեպը տեղի է ունեցել Մարսելից Փարիզ ուղևորվող ճեպընթացի վագոններից մեկում: 35-ամյա ֆրասիացի դերասանը փակվել է զուգարանում և փորձել պիեսից մի տեսարան, որտեղ հնչել են «զենք», «ատրճանակ» բառերը:

Ուղեկցորդը, լսելով այդ բառերը, որոշել է, որ զուգարանում ահաբեկիչ է, և ժանդարմների է կանչել:

Գնացքը հարկադիր կանգառ է արել Վալանսի կայարանում, որտեղ ժամանել է իրավապահների 12 հոգանոց ջոկատը: Փարիզցի դերասանին ձերբակալել են և տարել հարցաքննության, որից հետո ժանդարմները հայտարարել են, որ «տագնապը կեղծ է եղել»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը’26 տարվա դադարից հետո Կապանում օդանավ է վայրէջք կատարել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը կարող է գործել 2018-ի հունվարից. Տիգրան Սարգսյան’