‘Գնդակոծվել է ԱՄՆ դեսպանատունն Անկարայում’

2432

Անկարայում գնդակոծվել է Միացյալ Նահանգների դեսպանատան շենքը:

Ինչպես հաղորդել է ոստիկանությունը, միջադեպը տեղի է ունեցել դեռ մինչև լուսաբացը: Անհայտ անձը սպիտակ ավտոմեքենայով մոտեցել է դիվանագիտական ներկայացուցչությանը և կրակ է բացել շենքի ուղղությամբ:

Տեղական լրատվամիջոցները հաղորդել են մի քանի կրակոցների մասին: Փամփուշտներից առնվազն մեկը դիպել է պահպանության սենյակի պատուհանին, սակայն ոչ ոք չի տուժել: Ըստ էության՝ դեսպանատունն այս շաբաթ չի աշխատում՝ իսլամական Կուրբան-բայրամ տոնի կապակցությամբ:

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, հրաձիգը որոնվում է:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՊՍԺ-ն փորձում է թիմ հրավիրել «Ատլետիկո»-ի պաշտպան Ֆիլիպե Լուիսին’
Հաջորդ հոդվածը‘Ջոկովիչ. Հույս ունեմ՝ այս անգամ կկարողանամ նվաճել Ցինցինատիի տիտղոսը’