‘Գնում ես Պանամա, որ ի՞նչ անես’

888

Հունվարի 10-ին Կուբայի Ազգային հերոս Խոսե Մարտիի հուշարձանի մոտ ծաղկեպսակի զետեղմամբ մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Կուբա։ Այս մասին հաղորդում ԱԳՆ կայքը, որի ծավալուն և անբովանադակ հայտարարությունը ներկայացնում ենք զգալի կրճատումներով և մեկնաբանությամբ:

«Հավանայում Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Կուբայի նախարարների խորհրդի փոխնախագահ Ռիկարդո Կաբրիսա Ռուիզը:

Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի և Կուբայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Բրունո Ռորդիգես Պարիյայի բանակցությունները։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կուբայի խորհրդարանի փոխնախագահ Աննա Մարիա Մարի Մաչադոյի հետ։

Հավանյում Էդվարդ Նալբանդյանը այցելեց Կուբայի Բիոտեխնոլոգիայի և գենետիկ ինժեներիայի գիտահետազոտական կենտրոն, ուր հանդիպում ունեցավ կենտրոնի ղեկավարության և գիտաշխատողների հետ, որոնք Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին իրենց հետազոտությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումները»։

Մեր կողմից հավելենք, որ լավ կլիներ, որ ԱԳՆ մամուլի ծառայությունը նշեր նաև Կուբա այցի նպատակը և այցի վրա ծախսված գումարները: Հիշեցնենք, որ մինչև Կուբա Նալբանդյանն այցելել է Հայաստանի համար բացարձակ ոչ մի հետաքրքրություն չներկայացնող Պերու և Պանամա: Ինչպես կասեր Նալբանդյանի շեֆը. «Գնում ես Պանամա, Պերու, Կուբա, որ ի՞նչ անես»:

Նախորդ հոդվածը‘Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է’
Հաջորդ հոդվածը‘Հեղափոխությունից հետո Կահիրեում զարգացել է փողոցային արվեստը’