‘Գոդինը նույնպես մերժեց Մոուրինյոյին. պորտուգալացի մասնագետը ծանր դրության մեջ է հայտնվել’

1254

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի կարողացել համաձայնության գալ «Ատլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոդինի տեղափոխության հարցում: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրուգվայցի ֆուտբոլիստը մերժել է «կարմիր սատանաներ»-ի առաջարկն ու նշելով, որ չի պատրաստվում հեռանալ Մադրիդից:

Նշենք, որ անգլիական գրանդը պատրաստ էր 32-ամյա խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 30 մլն եվրո, իսկ անձամբ խաղացողին տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ:

Ավելի վաղ,  հաղորդել էինք, որ «Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը նույնպես մերժել էր «Մյու»-ի առաջարկը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնյան ակումբի բլոգեր. Մխիթարյանի՝ մեկնարկային կազմում ընդգրկվելը չպետք է քննարկվի’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Խորվաթիայի ընտրանու հարձակվողը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»’