‘Գոլը չգրանցած մրցավարը լավագույնն է Լա լիգայում’

1866

Ինչպես տեղեկացնում է AS-ը, Իսպանիայի առաջնության անցած մրցաշրջանի լավագույն մրցավար է ճանաչվել 34-ամյա Էռնանդես Էռնանդեսը։ Հետաքրքիր է, որ այս մրցավարը անցած մրցաշրջանում կայացրել է ամենատարօրինակ որոշումներից մեկը։
Դա տեղի է ունեցել «Բեստիսի» և «Բարսելոնայի» միջև հանդիպման ժամանակ, որը կայացել է այս տարվա հունվարին։ Այդ ժամանակ Էռնանդեսը «Բետեսի» օգտին 1-0 հաշվի դեպքում չի գրանցել Խորդի Ալբայի մաքուր գոլը։
Իսպանական պարբերականը նաև տեղեկացնում է, որ մրցավարի կարիերան ավարտել է Կլոս Գոմեսը, իսկ Օկոն Արրաիսը և Վիկանդի Գարրիդոն նոր մրցաշրջանից կսկսեն դատել Սեգունդայի հանդիպումները։

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. Հաճույքով կարձագանքեմ Պուտինի խնդրանքին’
Հաջորդ հոդվածը‘Պորտուգալիա — Չիլի խաղը կսպասարկեն իրանցի մրցավարները’