‘«Գոլոս Ռոսիի. Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի (Մամուլ)’

1723

ՌԴ կենտրոնական պետական տեղեկատվական գործակալության «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը երեկ Հայաստանի մասին ընդարձակ ռեպորտաժ է եթեր հեռարձակել չափազանց ուշագրավ վերնագրով՝ «Մինչև 2040թ. Հայաստանը կարող է մնալ առանց հայերի»։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և հավելում.

«Ռեպորտաժի հեղինակները կենտրոնացել են արտագաղթի թեմային՝ տեղեկություններ հաղորդելով, որ միայն վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանից հեռացել է մոտ 250 հազար մարդ։ Ռուսական «ամենակարևոր» ռադիոյով նման ռեպորտաժը հատուկ ուշադրության է արժանի, քանի որ եթեր է հեռարձակվել հատկապես ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցից մի քանի օր առաջ, և սա՝ այն դեպքում, երբ ռուսական լրատվամիջոցները առանձնապես չեն անդրադառնում ՀՀ-ին՝ ընդհանրապես և Պուտինի այցին՝ մասնավորապես»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Հրանուշ Հակոբյանը «սովետի թվից» կասկածելի եկամուտներ է ունեցել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Որքան համայնքի բյուջեն մեծ, այնքան ընտրություններն ավելի թեժ. Մամուլ’