‘Գոլովինը դարձավ պատմության ամենաթանկարժեք ռուս ֆուտբոլիստը’

1454

Պաշտոնապես հաստատվեց ԲԿՄԱ-ի ու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի տրանսֆերը «Մոնակո»:

Ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ մոնեգասկյան ակումբը «բանակայիններին» 22-ամյա ֆուտբոլիստի համար մոտ 30 միլիոն եվրո է վճարել: Սա ռուսական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերն է:

Մինչ այս ռեկորդը պատկանում էր ԲԿՄԱ-ի նախկին խաղացող Յուրի Ժիրկովին, ով 2009 թվականին 21 միլիոն եվրոյով տեղափոխվել էր «Չելսի»:

Նախորդ հոդվածը‘Օզիլը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Արսենալ»Հենրիխ Մխիթարյան. «Չեմ զղջում, որ տեղափոխվել եմ «Արսենալ»’