‘
ԱՄՆ Իլոնիս նահանգի Վաթերլոո գոլֆի դաշտում աննախադեպ պատահար է տեղի ունեցել: Գնդակի փոխարեն փոսն է ընկել խաղացողը: Փորձառու գոլֆիստ Մարկ Միխալը ընկել է իր ոտքերի տակ սողացող 5 մետրանոց հորը, գրում է St.Louis Post-Dipatch պարբերականը:
43-ամյա Միխալը սովորականի պես պատրաստվել է հարվածել գնդակին, երբ հանկարծ հողը փախչել է իր ոտքերի տակից, և կլանել նրան: «Ամենասարսափելին այն էր, որ ես չէի հասկանում թե ինչքան կխորանա փոսը և երբ ես վայրէջք կկատարեմ: Ես միայն մթություն էի տեսնում»,- պատմել է Մարկը:
‘