‘Գոհար Ենոքյանը ազատ կարձակվի’

587

‘

ԱԺ նախկի պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհար Ենոքյանը ձերբակալվել էր 2015 թվականի մայիսի 4-ին՝ սպանություն նախապատրաստելու կասկածանքով:

Գլխավոր դատախազի որոշմամբ 2015 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:
Դատախազության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գոհար Ենոքյանը Արայիկ  Ենոքյանի հետ, շահադիտական դրդումներով, Խաժակ  Բադալյանի միջոցով Կարո Կարապետյանից (պատգամավոր Յուվեցի Կարո-խմբ.) վերցրած գումարները հափշտակելու և չվերադարձնելու նպատակով, կատարել են Կարո Կարապետյանին դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանության նախապատրաստությանն ուղղված գործողություներ, սակայն Արայիկ Ենոքյանը 2012 թվականի մարտի 15-ին խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել է, և նրանց նախապատրաստած հանցագործությունն ավարտին չի հասցվել` իրենց կամքից անկախ հանգամանքներով:

Նշվում է, որ հաշվի առնելով մեղադրյալի տարիքը, որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ օրերս գլխավոր դատախազին էին դիմել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ՝ միջնորդելով Գոհար Ենոքյանին ազատել արգելանքից՝ ելնելով ձերբակալվածի տարիքից և առողջական վատ վիճակից:

 

‘

Նախորդ հոդվածը‘Գոհար Ենոքյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ներում է շնորհել 5 դատապարտյալի. մերժվել է ներում շնորհել 45-ին ‘