‘Գոհար Սիմոնյան. «Doing» ջուրծեծոցի ‘

1653

Համաշխարհային բանկի ամենամյա «Doing Business» զեկույցի հրապարակումից հետո ուշագրավ արձագանքներ եղան: Օրինակ՝ ՀԲ աշխատակից, հիշյալ զեկույցի հեղինակներից Վալենտինա Սալտանն ամբողջ աշխարհին «խորհուրդ չի տվել երկրի տնտեսական դրության մասին դատողություններ անել հատկապես այս զեկույցի տեսանկյունից, որովհետեւ դա այնքան էլ կոռեկտ չէ»:

Ավելին՝ խմբի մյուս հեղինակներից ոմանք էլ այնտե՛ղ են անկեղծանում, թե զեկույցում առկա բազմաթիվ տվյալներ սուբյեկտիվ են թեկուզ միայն այն պատճառով, որ դրանում հաշվի չեն առնվում ոչ միայն երկրի մակրոտնտեսական իրավիճակն ու իրական տնտեսության հետ կապված բազմաթիվ գործոններ, այլեւ առհասարակ զարգացման միտումները: Չխոսենք արդեն այն մասին, որ գնահատվում է ողջ երկիրը, մինչդեռ քննության առարկա է դառնում միայն մեկ քաղաք: Մեր դեպքում, օրինակ՝ Երեւանը:

Ստացվում է՝ նախկինում այդքան աղմուկ հանած, հեղինակավոր ու գոնե հռչակված ուղղությունների շրջանակում ճշգրիտ համարվող այս զեկույցը բլե՞ֆ է: Եվ սրա մասին ՀԲ-ն նո՞ր է միայն «խոստովանում»:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ փորձագիտական խմբի ղեկավար Թրեւոր Մանուելն արդարացել է, թե խնդիրն իրականում ա՛յլ է. իրականում՝ անհրաժեշտ է փոփոխել հաստատված մեթոդոլոգիան, դրանում այլ ուղղություններ կամ ցուցանիշներ էլ ընդգրկել, որոնք առավել ադեկվատ իրավիճակ կբացահայտեն, եւ կամ՝ առհասարակ հրաժարվել այս զեկույցից: Կամ` գոնե անցնել նախնական ելակետին, որում «Doing Business»-ը զուտ գիտական-հետազոտական բնույթ ուներ եւ որոշվել էր կազմվել՝ ընդամենը կառավարությունների հետ աշխատանքի, բարեփոխումների գնահատման համար:

Լա՛վ, իսկ այդ դեպքում ո՞րն է այս զեկույցի ուսումնասիրման առարկան, եւ ի՞նչ է վերհանում այն, որն այդքան քննարկումների տեղիք է տալիս փորձագիտական եւ հանրային մակարդակներում:

Բանն այն է, որ «Doing Business»-ն իսկապես էլ որեւէ կապ չունի իրական տնտեսության հետ: Այն ընդամենն ուսումնասիրում կամ վերլուծում է օրենսդրական, ավելի ճիշտ՝ նորմատիվ դաշտը՝ սահմանափակ ուղղություններով: Ասենք՝ նոր բիզնեսի գրանցման հետ կապված բարդություններ, անհրաժեշտ գործողությունների ցանկ, փաստաթղթերի քանակ, գրանցման ժամանակամիջոց, վարկերի հասանելիություն, սեփականության իրավունքի գրանցման հասանելիություն, հարկային ծանրաբեռնվածություն, արտահանման ընթացքում հնարավոր խոչընդոտներ, դատական համակարգի արդյունավետության աստիճան՝ տնտեսական վեճերի դեպքում, սնանկության խնդրի լուծում եւ այլն:

Ահա դրանց վերլուծման արդյունքում էլ որոշվում է տվյալ երկրում բիզնես վարելու դյուրինության աստիճանը, եւ ինչպես տեսնում եք՝ այն իսկապես էլ չի արտացոլում գործարարների ու հատկապես օտարերկրյա ներդրողների համար կարեւոր՝ իրական տնտեսական միջավայրը:

Կարճ ասած՝ այն հիմնականում «ջուրծեծոցի» է, որովհետեւ, օրինակ, հաշվի չի առնում այն հանգամանքը, որ եթե նույնիսկ մեկ շաբաթում մեզանում ներդրված էլեկտրոնային գրանցման եւ մեկ պատուհանի սկզբունքով գրանցես քո բիզնեսը կոնկրետ ընկերության դեմքով եւ ասենք՝ շաքարավազ ներկրելու նպատակով, միեւնույն է, դու դա չե՛ս կարող անել այն պարզ պատճառով, որի մասին Սերժ Սարգյանն էր խոսել Պրահայում: Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ միայն իշխանության մի հաճկատար կարող է նման իրավունք ունենալ՝ երկու:

Ինչ որ է՝ «Doing Business» պարբերական հետազոտության 12-րդ զեկույցը, որը հիմնված է նախորդ տարվա՝ 2013-ի պրոցեսների վրա, խանդավառել է նաեւ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նա այնքան ոգեւորվեց կառավարության նիստում, որ նույնիսկ նախարարներին հրահանգեց «շփվել գործարարների հետ՝ նրանց հաղորդելով այս կարեւոր լուրը»:

Ստացվում է՝ մարդիկ իրենք չգիտեն, թե ինչի մեջ են, ինչպես են ընթանում իրենց գործերը, ինչ-որ նախարար կամ վարչապետ պիտի դրա մասին տեղեկացնի նրանց:

Մանավանդ որ՝ ուրախանալու առիթ, ինչպես աղյուսակից է երեւում, առանձնապես չկա, քանի որ հատկապես մեր պարագայում առաջընթաց կոչվածը խիստ սուբյեկտիվ է:

Distance to Frontier

 

TOPICS

DB 2015 Rank

DB 2014 Rank

Change in Rank

Starting a Business  

4

5

 

1

Dealing with Construction Permits  

81

82

 

1

Getting Electricity  

131

132

 

1

Registering Property  

7

7

No change

Getting Credit  

36

30

 

-6

Protecting Minority Investors  

49

48

 

-1

Paying Taxes  

41

73

 

32

Trading Across Borders  

110

124

 

14

Enforcing Contracts  

119

119

No change

Resolving Insolvency  

69

67

 

-2

=Doing Business reform making it easi

Ավելին՝ շատ կարեւոր կետերում, ինչպիսին օրինակ՝ վարկերի հասանելիությունն է, ետընթաց ենք արձանագրել 6, սեփականության պաշտպանության առումով՝ 1, իսկ սնանկության հարցերի լուծման մասով՝ 2 կետով: Մնացած համարյա բոլոր ուղղություններով կամ առաջնթաց չկա, կամ՝ առկա է ընդամենը մեկ կետի դրական տեղաշարժ:

Միակ շոշափելի հաջողությունը, որ գրանցվել է` հարկերի հավաքագրումն է, նաեւ՝ արտահանման դեպքում խոչընդոտների վերացումը, որոնցով էլ հենց կազմվել է վերջնական արդյունքը, բայց այդտեղ էլ ուրախանալու բան չկա «հիմնականում խոշորներով ու երկրի բուն ստվերի կրճատմամբ հետաքրքրված» Հովիկ Աբրահամյանի համար, որովհետեւ, ինչպես երեկ Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկն ապացուցեց, այստեղ ոչ միայն դրական փոփոխություններ չեն արձանագրվել, այլեւ ոմանք շատ ավելի քիչ հարկեր են վճարել, քան նախկինում: Այդ թվում հենց ինքը՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ճիշտ է՝ վերջինս անընդհատ պնդում է, թե նույն «Մեգաֆուդը», «Մեգասպորտը», «Մեգակոնցեռնը», «Մեգամոթորսը», «Ապեյրոնը», «Ucom»-ը ոչ այն է՝ իրեն չեն պատկանում, ոչ այն է՝ հարազատներին են պատկանում, բայց փաստ է, որ այս բոլոր «մեգաներն» ահա 3%-ից ավելի չափով պակաս հարկ են վճարել:

Ստացվում է, որ հարկերի ավելացման հիմնական բեռը նորից դրվել է փոքր ու միջին բիզնեսի վրա, որին արդեն «կաշի էլ չեն թողել, որ մաշկեն»:

Բայց իրե՞նց ինչ. թողնես՝ առավոտից իրիկուն հայլուրներով կհայտարարեն, թե Համաշխարհային բանկի հրապարակած բիզնես վարելու դյուրինության Doing Business 2013 զեկույցում Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, առաջադիմել է 18 կետով՝ 185 երկրների ցանկում զբաղեցնելով 32-րդ հորիզոնականը, եւ իրենց աշխատանքն ավարտած կհամարեն: Բարեփոխումներն էլ՝ կայացած: 

Նախորդ հոդվածը‘Արևելյան մարտարվեստների կենտրոնի բացումը՝ Երեւանում. (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Հսկաների ճակատամարտը». «Բավարիա» — «Բորուսիա» Դորտմունդ (տեսանյութ)’