‘Գողության փորձ`«ՎԱՍ» սուպերմարկետից (Տեսանյութ)’

1350

2014 թվականի օգոստոսի 22-ին` ժամը 04:30-ի սահմաններում, անհայտ անձինք ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ փորձել են գողություն կատարել  Երևանի Խորենացի 6 հասցեում գործող «ՎԱՍ» սուպերմարկետից, սակայն անվտանգության  աշխատակիցը նկատել է նրանց գործողությունները: Նշված անձինք չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել` իրենց կամքից անկախ հանգամանքներով, և հարվածելով անվտանգության աշխատակցի դեմքին՝ դիմել են փախուստի: Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

 Նախաքննության ընթացքում սուպերմարկետից առգրավվել են դեպքին  առնչվող տեսագրությունները: 

Ովքեր տեղեկություն ունեն տեսանյութում պատկերված անձանց մասին, խնդրում ենք, այդ մասին հայտնել վարույթն իրականացնող մարմնին՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնին, կամ ոստիկանության մոտակա բաժնին։

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն շարունակում է քառօրյա նիստերի աշխատանքը (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը’