‘Գոմեշի մսի գործով մեղադրյալը սրտի կաթված է տարել ‘

1173

Գոմեշի մսի գործով կալանավորված Ալբերտ Օհանջանյանը սրտի կաթված է տարել և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, հաղորդում է «Հետք»-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ պարզ է դարձել, որ Օհանջանյանը նախկինում սրտի վիրահատության է ենթարկված եղել, իսկ ահա կալանավորման օրը սրտի ընդհանուր կաթված է տարել, ինչի հետևանքով բժիշկները ստիպված արյունատար անոթների լայնացում են կատարել զոնդավորման միջոցով:
Գոմեշի մսի գործով կալանավորված Ալբերտ Օհանջանյանը, որը Կապանի մսի կոմբինատի տնօրենն է, որպես կասկածյալ՝ ձերբակալվել է օգոստոսի 29-ին, սեպտեմբերի 1-ին նրան մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Հոդվածի համաձայն՝ առանձնապես խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող գումարը: Նույն օրը Ալբերտ Օհանջանյանը կալանավորվել է:

Նախորդ հոդվածը‘Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Եվրամիությանը ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր Նիկիտա Սիմոնյանի 86-ամյակն է’