‘Գոնգաձեի սպանության գործով դատապարտյալը մահացել է գաղութում’

1303

‘

Լրագրող, «Украинская правда» ինտերնետ-կայքի հիմնադիր Գեորգի Գոնգաձեի սպանության գործով դատապարտյալներից մեկը՝ Նիկոլայ Պրոտասովը, մահացել է գաղութում: Այդ մասին հաղորդել է «Вести»-ն՝ հղում անելով վերջինիս փաստաբանին:

Ուկրաինայի ՆԳՆ արտաքին հսկողության և քրեական հետախուզության վարչության նախկին աշխատակիցը պատիժը կրում էր ոստիկանական բանտում: 2008 թ. Պրոտասովը մեղավոր է ճանաչվել Գոնգաձեի սպանության մեջ և դատապարտվել 13 տարվա ազատազրկման:

Գոնգաձեի սպանությունը կատարվել է 2000 թ., սակայն սպանության գլխավոր գործող անձին՝ գնդապետ Ալեքսեյ Պուկաչին, կարողացել են բռնել  միայն 2009-ին: Վերջինս խոստովանել է, որ անձամբ է խեղդել լրագրողին, թեպետ շեշտել է, որ ուզեցել է ընդամենը վախեցնել, բայց «ուժերը չի հաշվարկել»: Դատապարտվել էին նաև նրա երեք օգնականները, այդ թվում՝ Պրոտասովը: Սպանության գլխավոր պատվիրատու է ճանաչվել Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Յուրի Կրավչենկոն, որին իր ամառանոցում մահացած գտան 2005 թ. մարտին,  դատախազությունում ցուցմունք տալու նախօրեին:  Մահվան պատճառ է համարվել ինքնասպանությունը:

2013 թ. հունվարի 29-ին Ալեքսեյ Պուկաչը դատապարտվել է ցմահ ազատազրկման, սակայն դատավճիռը մինչ օրս ուժի մեջ չի մտել: Փոխանցում է lenta.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Վազգեն Մանուկյանը` երդվյալ հայդատական և պահանջատեր’
Հաջորդ հոդվածը‘Մտավորականը պիտի լինի ազգի վերջին վհատվողը. Տեսանյութ’