‘Գոնսալո Իգուաինը տեղափոխվում է «Արսենալ»’

658

Մադրիդի «Ռեալի» հարձակվող գոսնալո Իգուաինի եղբայրն ու գործակալը՝ Նիկոլաս Իգուաինը հաստատել է, որ իր եղբայրը շուտով կտեղափոխվի Լոնդոնի «Արսենալ»:

«Չեմ հերքում, որ Գոնսալոն շատ մոտ է «Արսենալ» տողափոխվելուն: «Յուվենտուսը», իհարկե, հիանալի թիմ է, բայց Իգուաինը նրանց համար չափազանց թանկ է»,- ասել է Նիկոլաս Իգուաինը:

Նշենք, որ եթե Իգուաինը տեղափոխվի «Արսենալ», ապա նա կդառնա այդ ակումբի պատմության մեջ ամենաթանկ խաղացողը: 25-ամյա արգենտինացու համար լոնդոնցիները կվճարեն ավելի քան 20 միլիոն ֆունտ:

Նախորդ հոդվածը‘Բնապահպան. Այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանի այցի ամենակարևոր դետալը թաքցվել է. Մամուլ’