‘Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս երկու ամսով’

752

Մայիսի 17-ին Վերնիսաժի տարածքում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի կալանքի ժամկետը հուլիսի 14-ին երկարաձգվել է եւս երկու ամսով: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ եւ 235-րդ հոդվածի առաջին մասով:

Նախորդ հոդվածը‘Վրաստանը եւ Եվրամիությունը կանցնեն անայցագրային ռեժիմի’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրի քաղաքապետի վիճակը կայուն ծանր է’