‘Գոռ Մայիլյանը` աշխարհի չեմպիոն’

756

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մինչև 56 կգ քաշայինների մրցապայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մայիլյանը բոլոր գոտեմարտերը գերազանց անցկացրեց և նվաճելով ոսկե մեդալ, հռչակվեց Սամբոյի աշխարհի չեմպիոն:

Հավելենք, որ մեր մարզիկներն այս առաջնությում արժանացել են նաև 4 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնակը` զիջելով միայն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին: Հիշեցնենք, որ հայ սամբիստները երրորդ տեղն էին գրավել նաև 2012թ. սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 16-ին, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սիվիլիթաս. ԱԱԾ-ին շեղել են իր բուն առաքելությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Սկսվել է Եվրասիայի ամենաբարձր հրաբխի ժայթքումը’