‘Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն’

1660

Նորվեգիայում ավարտված Եվրոպայի առաջնության վերջին մրցմանը գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցեց 442 կգ (205+237): Պոկում վարժությունումՄինասյանը հաջող կատարեց 3 մոտեցումներն էլ եւ 205 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Գոռի գրանցած 237 կգ-ն չորրորդ արդյունքն էր, սակայն դա նրան չխանգարեց երկրորդ տեղը գրավել ընդհանուր հաշվարկում: Հայաստանի հավաքականի գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը հռչակվեց Եվրոպայի 2016թ. փոխչեմպիոն:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Լաշա Տալակաձեն, որը երկամարտում գրանցեց 463 կգ (212+251) եւ սահմանեց աշխարհամասի ռեկորդ: 

Թիմային հաշվարկում ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուսներին:

Հիշեցնենք, որ Նորվեգիայում Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել էին Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ) ու գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը, Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) դարձել էր փոխչեմպիոն, իսկ 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի: 

Նախորդ հոդվածը‘Հռիփսիմե Խուրշուդյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Խետաֆե» – «Ռեալ Մադրիդ» ` 1-5․ Մադրիդյան ակումբը ջախջախում է hետնապահին (տեսանյութ) ‘