Գոռ Սահակյանը (67 կգ) երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 20-ամյա ծանրորդը հաղթեց երկամարտի 311 կգ (140+171) արդյունքով: Պոկում վարժությունում Սահակյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը և նվաճեց փոքր բրոնզե մեդալ, իսկ հրում վարժությունում գրանցեց լավագույն արդյունքը:
Երկամարտում երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին Թուրքիայի ներկայացուցիչներ Քաան Քահրիմանը (310 կգ) և Ֆերդի Արդալը (304 կգ)։
Հիշեցնենք, որ 2023 թվականին Գոռ Սահակյանը նվաճել էր Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը, իսկ աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր:
![](https://www.ilur.am/wp-content/uploads/2024/02/428154427_858002153002201_9043855879475971966_n.jpg)