‘Գովազդի մասին օրենքը խախտել և հետագայում տուգանվել է միայն «Արմենիա» հեռուստաընկերությունը ‘

739

ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը Աժ-ում ելույթի ընթացքում տեղեկացրեց, որ ոչ մի հեռուստատեսություն չի տուգանվել էրոտիկ բնույթի, ինքնասպանության ու դաժան տեսարաններ ցուցադրելու համար, քանի որ չկան հստակ չափորոշինչներ, որոնցով հնարավոր է արձանագրել խախտումն ու սահմանել տուգանքը:
ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ, ըստ նրա՝ գովազդի մասին օրենքը խախտել և հետագայում տուգանվել է միայն «Արմենիա» հեռուստաընկերությունը:
Գրիգոր Ամալյանի խոսքերով՝ եթերում գովազդի ընդհատումերը գերազանցում են 14 րոպեն, սակայն իրավական պահանջը զուտ գովազդի տևողության մասին է, որը չի խախտվել:

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Արզումանյան. Ռոբերտ Քոչարյանն ինձ չի հետաքրքում’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ’