‘Գովազդ Նյու Յորքի մետրոյում. «Աջակցիր Իսրայելին: Հաղթիր ջիհադը»’

810

Metropolitan Transportation Authority (MTA) տրանսպորտային ընկերությունը, որը պատասխանատու է Նյու Յորք նահանգում ուղևորափոխադրումների համար, թույլատրել է մետրոյում տեղադրել ջիհադը քննադատող սոցիալական գովազդ, այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ին:

Գովազդում, որը տեղադրվելու է նյույորքյան մետրոյի տասնյակ կայարաններում, ասվում է՝ «Քաղաքակիրթ մարդկանց և վայրենիների միջև ցանկացած պատերազմում աջակցիր քաղաքակիրթ մարդկանց: Աջակցիր Իսրայելին: Հաղթիր ջիհադը»: Գովազդի պատվիրատուն  Ամերիկյան ազատության պաշտպանության նախաձեռնող խումբն է (The American Freedom Defense Initiative).

Դեռ 2011 թվականին կազմակերպությունը փորձել էր տեղադրել գովազդը մետրոյում, սակայն ստացել էր MTA-ի մերժումը: Օգոստոսին ԱՄՆ դաշնային դատարանը վճռել է, որ գովազդի տեղադրման արգելքը հակասում է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղմանը (խոսքի և հավատքի ազատություն):

Լուսանկարում՝ Նյու Յորքի մետրոյի կայարաններից մեկը

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում սեպտեմբերի 19-ին տեղի են ունեցել բողոքի ակցիաներ’
Հաջորդ հոդվածը‘Վնասվածքի պատճառով Պիկեն բաց կթողնի երկուսից երեք շաբաթ’