‘
«Նապոլիի» հարձակվող Գորան Պանդեւը հաստատել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի խոսքերն այն մասին, որ 2012թ. տարվա լավագույն մարզիչի որոշման ժամանակ քվեարկությունը կեղծվել է:
«Ես քվեարկել եմ Մոուրինյոյի օգտին: Երբ ձայները հաշվարռվեցին եւ ՖԻՖԱ-ն հրապարակեց արդյունքները, ես հասկացա, որ ինչ որ տարօրինակ բան է կատարվել: Համաձայն փաստաթղթերի, ես իմ ձայնը տվել էի Դել Բոսկեին:
Ես զանգեցի Մոուրինյոյին եւ ասացի, որ իսկապես իմ ձայնը տվել եմ նրան: Ցավոք, ՖԻՖԱ-ում նման տարօրինակ, անբացատրելի երեւույթներ պատահում են»,- ասել է Պանդեւը:
Նշենք, որ ՖԻՖԱ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ հերքել է Մոուրինյոյի հայտարարությունն այն մասին, որ պորտուգալացու օգտին տրված բազմաթիվ ձայներ այլ թեկնածուի էին տրվել:
‘