‘
Մակեդոնիայի հավաքականի եւ «Նապոլիի» հարձակվող Գորան Պանդեւը հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի ներկայացրած փաստաթղթում, որտեղ նա քվեարկել է Վիսենտե Դել Բոսկեի օգտին՝ որպես 2012թ. լավագույն մարզիչ, ստորագրությունը իրենը չի:
«Չեմ ցանկանում այժմ որեւէ պաշտոնական հայտարարություն անել, որովհետեւ մենք երեկոյան կարեւոր հանդիպում ունենք Բելգիայի հետ: Ես միայն կարող եմ ասել, որ այդ ֆաքսի վրա իմ ստորագրությունը չէ: Մոուրինյոն իմ գլխավոր թեկնածուն է եւ դա բոլորին է հայտնի»,- Պանդեւին է մեջբերում Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Պանդեւ հայտարարել էր, որ քվեարկել է Մոուրինյոյի օգտին, իսկ իր ձայնը հաշվել են Դել Բոսկեի օգտին: ՖԻՖԱ-ն ներկայացրել էր փաստաթուղթ, որտեղ քվեարկության ժամանակ Գորան Պանդեւը Մոուրինյոյին չէր ընդգրկել լավագույն երեք մարզիչների շարքում:
‘