‘Գորբաչովը հավանություն է տվել Ռուսաստանի քաղաքականությանն Ուկրաինայում’

1010

Ռուսաստանը ճիշտ քաղաքականություն է վարում Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Ըստ Գորբաչովի՝ Ռուսաստանի ղեկավարությունը «պահպանում է իր դիրքերը»՝ առանց միջամտելու Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:

 «Եթե մեր երկիրը միջամտի, ապա այնպիսի հրդեհ կբռնկվի, որ ամբողջ աշխարհն անգամ չի կարող հանգցնել»,- ասել է Գորբաչովը: Նա նաև կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ արյունահեղությունը դադարեցնելու համար: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘ Անգլիայի պրիեմիեր լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է մարդատար մեքենաների համար’