‘Գորբաչովը Միխալկովին խորհուրդ է տվել չխցկվել քաղաքականության մեջ’

1465

ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայել Գորբաչովը կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովին խորհուրդ է տվել իր գործով զբաղվել և գլուխը չխոթել քաղաքականության մեջ:

Գորբաչովն այդպես է  արձագանքել ռեժիսորի առաջարկին՝ Միխայիլ Գորբաչովի և Բորիս Ելցինի քաղաքականությունը պետական մակարդակով հանցավոր ճանաչել:

Ավելի վաղ Интерфакс-ին տված հարցազրույցում Միխալկովը հայտարարել է, որ, իր կարծիքով՝ Գորբաչովի և Ելցինի գործողությունները երկիրը հասցրել են կործանման, և ԽՍՀՄ-ի փլուզումն անվանել է խոշոր աշխարհաքաղաքական աղետ: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Թե ինչ է պատահում, երբ հասարակությունը հանդուրժում է «նախիր» իշխանությանը’
Հաջորդ հոդվածը‘Արտակարգ պատահարի հետեւանքով զինվորներ են զոհվել’