‘
Գորիսի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում հիմնականում շահում է Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին պատկանող «Գորեր» ՍՊԸ-ն:
Ըստ Aravot.am-ի, Սյունիքի մարզում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունն հրապարակել է Գորիսի քաղաքապետարանի հայտարարած մրցույթների եւ մրցույթի երջանիկ շահողների ցանկը (gnumner.am կայքից), որը ներառում է 2011-2013թթ. հայտարարված մրցույթների տվյալները: Ըստ ներկայացված ցանկի՝ մրցույթներում առավել շատ շահող է դուրս եկել «Գորեր» ՍՊԸ-ն եւ իրավունք ստացել Գորիսում տարբեր շինարարական աշխատանքներ իրականացնել:
Նույն պատկերը նաեւ այսօր է: Գորիսի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի կանաչապատ տարածքների բարեկարգման՝ լուսավորության, ոռոգման եւ ջրավազանի շատրվանի հիմնանորոգման աշխատանքների իրականացնողը «Գորեր» ՍՊԸ-ն է: Այդ աշխատանքների ընդհանուր գումարը կազմում է 12 մլն 348 հազար դրամ, իսկ վերջնաժամկետը՝ մինչեւ հոկտեմբերի 31-ը: Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհների ծածկի փոսային նորոգման աշխատանքներ իրականացնելու իրավունք կրկին ստացել է տվյալ կազմակերպությունը, իսկ աշխատանքների իրականացման համար նախատեսված գումարը 19 մլն. 30 հազար դրամ է: Այս ցանկը կարելի է երկար շարունակել, բայց բավարարվենք եւս մի քանիսը ներկայացնելով:
1.ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ. Աշոտի և Սյունիքի փողոցների մայթերի հիմնանորոգման աշխատանքներ, գինը` 3 մլն 797 հազ.դրամ, մրցույթը շահած կազմակերպություն ` «Գորեր» ՍՊԸ:
‘