‘Գորիսում, Կապանում և Մեղրիում ձյան շերտի հաստությունն անցնում է 40 սմ-ից’

1119

Սյունիքի ողջ տարածքում մարտի 5-ի երեկոյան սկսված ձյան առատ տեղումները խնդիրներ են առաջացրել վարորդների և ճանապարհաշինարարների համար: Մարտի 6-ի առավոտյան տեղումները շարունակվում են, Գորիսում, Կապանում և Մեղրիում ձյան շերտի հաստությունն անցնում է 40 սմ-ից: Տեղումերի քանակը փոքր-ինչ քիչ է Սիսիանի տարածաշրջանում: Երևան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհները երթևեկելի են:

Մայրուղիները մաքրվում են տեխնիկայի օգնությամբ, մշակվում աղով և ավազով: Մայրուղու Մեղրիի լեռնանցքի հատվածը փոքր-ինչ դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, սակայն կուտակումներ չկան: Ճանապարհի այս հատվածում երթևեկությանը խանգարում են ոչ միայն ձյան առատ տեղումները, այլև թանձր մառախուղը: Առատ տեղումների պատճառով Սյունիքում փակ են մի շարք համայնքային և  ներհամայնքային ճանապարհներ:

Նախորդ հոդվածը‘Հարուցվել է քրգործ ուրիշի անձնագրով քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Գարուն է. Մամուլ’