‘Գորիսում սպանել են 28-ամյա երիտասարդի’

1268

Հուլիսի 23-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել: 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1966 թ. ծնված Ալեքսանդր Հովհաննիսյանը և 1986 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ի 920-րդ Մ աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց երկհարկանի շինությունում և բնակվել հարևանությամբ գտնվող շարժական տնակում: 

Նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, նշված տնակում, վիճաբանության ժամանակ, Ա. Հովհաննիսյանը դիտավորությամբ մետաղական ամրանով հարվածներ է հասցրել Ա. Մարտիրոսյանի գլխի հատվածին` պատճառելով մահ: 

Ալեքսանդր Հովհաննիսյանը ձերբակալված է:
Հանցագործության գործիք մետաղական ամրանն առգրավված է:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: 

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է դառնա առաջնային’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ական պատգամավոր. Չեմ բացառում, որ աշունը լինի սպասվածից կրկնակի դոզայով թեժ’