‘
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանի մայրը՝ Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւիկ Սաֆարյանն աշխատանքից ազատվելու համար գրավոր դիմել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը նշել է, որ մորն աշխատանքից ազատելու հրահանգ տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
«Դեռ օրեր առաջ դպրոցի տնօրենը մայրիկիս ասել էր, որ մարզպետը հրահանգել է ազատել աշխատանքից, այնուհետեւ ավելացրել է, որ Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետն է հանձնարարական տվել: Վարչության պետն էլ հերքում է, որ ինքը նման բան է ասել: Նա հասկանում է, որ պաշտոնական դիրքի չարաշահում է եւ աղմուկ բարձրանալու պարագայում պատասխան պետք է տա»,- ասաց Տիգրան Կարապետյանը: Գործածարի խոսքով, իր համախոհներից շատերը նույն խնդրի առաջ են կանգնած:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
Գորիսի քաղաքապետի՝ 2014-ի հունիսին տեղի ունեցած ընտրություններից առաջ ընտրապայքարը գնում էր 32-ամյա գործարար Տիգրան Կարապետյանի, եւ այդ ժամանակ՝ պաշտոնանկ արված մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) հովանավորյալ Վաչագան Ադունցի միջեւ: Վերլուծաբանները ընտրապայքարի հավանական հաղթող էին համարում Կարապետյանին: Սակայն քվեարկության օրվանից մի քանի օր առաջ Տիգրան Կարապետյանը ասպասելիորեն հանեց իր թեկնածությունը, ըստ Գորիսում շրջանատվող տեղեկությունների՝ անձամբ Սերժ Սարգսյանի հրահանգով: Արդեն սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակեց Սուրիկ Խաչատրյանին:
‘