‘Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում մերկասառույց է’

814

Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Թագավորը» կոկորդներիս է, եւ եթե կուլ չենք տալիս, ապա մի օր թքելու ենք դուրս’