‘
BBC հեռուստառադիոհեռարձակող ընկերության աշխատակիցների մեկօրյա գործադուլը, որը կազմակերպել էր Լրագրողների ազգային արհմիությունը (NUJ), չի փոխի ղեկավարության՝ աշխատատեղերը կրճատելու պլանները, երեքշաբթի գրում է Yorkshire Evening Post թերթը:
Այս տարի ընկերության ղեկավարությունը նախատեսում է կրճատել մոտավորապես երկու հազար աշխատատեղ: Խնայողության վերջին ծրագրի շրջանակներում, պարբերականի տվյալներով, արդեն աշխատանքից ազատվել է 153 հոգի: Գործադուլի կազմակերպիչները պահանջում են կրճատումներ չանցկացնել առաջիկա կես տարվա ընթացքու, որպեսզի բանակցեն ընկերության գլխավոր տնօրենի հետ: Երկուշաբթի սկսված գործադուլի պատճառով հիմնական ռադիո և հեռուստահաղորդումներից շատերը դուրս չեն եկել եթեր, որը լցվել է նորությունների թողարկումներով և այլ հաղորդումներով, նշում է թերթը: «Մենք հասկանում ենք, թե որքան դժվար է հաշտվել իրավիճակի հետ, սակայն մեզ էլ, մեր հերթին, խիստ հիասթափեցնում են NUJ-ի գործողությունները»,- նշել է BBC-ի ներկայացուցիչը:
Ի դեպ, NUJ-ի կայքում նշվում է, որ 2004 թվականից ի վեր աշխատանքից ազատվել են BBC-ի յոթ հազար աշխատակիցներ, հաղորդում է РИА Новости-ն:
‘