‘Գործազուրկ ռուսաստանցիների թիվը հասել է տարեկան առավելագույնին’

1013

Հոկտեմբերին Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը արձանագրել է 2014 թ. գործազրկության առաջին էական աճը՝ մինչև 5,1 % (սեպտեմբերին՝ 4,9%): Մեկ ամսվա ընթացքում աշխատանքը կորցրել է 151 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է Коммерсант-ը՝ նշելով, որ կապիտալ ներդրումների կրճատման և իրական աշխատավարձերի ստագնացիայի ֆոնին գործազրկության աճը, ամենայն հավանականությամբ, ավանդույթ կդառնա:

Մեկ ամսվա ընթացքում աշխատանքը կորցրած քաղաքացիների թիվը, պարզվել է, այս տարվա ընթացքում ամենամեծն է: Հիմնական կրճատումները կատարվել են մասնավոր սպառման ոլորտների հաշվին: Բացի այդ, արտադրողները պատրաստ չեն ընդունելու նոր աշխատողներ, թեպետ նշում են որակյալ մասնագետների պակասը՝ որպես զարգացումն արգելակող հիմնական սահմանափակումներից մեկը:

Nielsen հետազոտական ընկերության հարցումները վկայում են այն մասին, որ ՌԴ բնակչության 68 %-ն արդեն սկսել է կրճատել մթերքների և զվարճանքների վրա կատարվող ծախսերը՝ ավելի հաճախ սլաքը տեղափոխելով սպառման ավելի էժան սեգմենտի կողմը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Իսրայելում հավանության է արժանացել տիտղոսակիր ազգության մասին օրենքը’
Հաջորդ հոդվածը