‘
Ֆուտբոլային գործակալ Մարկո Նալետիլիչը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի՝ «Ինտեր» տեղափոխվելու ցանկության մասին լուրերը:
«Գիտեմ, որ Մոդրիչը ոչ միայն «Ինտերի» մասին է մտածել: Նրան դուր է եկել միլանյան ակումբի հետ Ա Սերիայի հերոսը դառանլու գաղափարը: Տեսնենք՝ ինչ կլինի: Զգում եմ, որ վաղ թե ուշ նա կխաղա Իտալիայում: Ինչպես նրա հասակակից շատ խորվաթներ՝ նա մեծացել է Ա Սերիայի խաղերը հեռուստացույցով դիտելով»,- գործակալի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը:
‘