‘Գործարարներին «քերում» են մինչեւ վերջին խազը. «Հրապարակ»’

970

«Հրապարակը» գրում է. Հուլիսի 1-ը մնացել է հետևում, կոնկրետ արդյունքներ «հավասարության և զգաստության» մասով չկան, սակայն «կա» գործարարների սողացող-խուլ դժգոհություն կառավարության որդեգրած քաղաքականությունից ու մոտեցումներից: Գործարարներին «քերում» են մինչև վերջին խազը` ստիպելով կրկնակի կանխավճարներ տալ, ինչն ուղղակի քանդում է նրանց «տունը»: Մեր տեղեկություններով` դրսի մասնաբաժնով, հայ մենեջերների կողմից ղեկավարվող մեծ կառույցների ղեկավարները լուրջ խոսակցություններ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որովհետև «մրցակցություն ընդհանրապես չկա», իսկ ներդրումների հարցում ոչ միայն իրենք, այլև մյուս գործարարներն են անելանելի վիճակում հայտնվել: Նրանք, ովքեր հնարավորություն ունեն, հանում են իրենց բիզնեսը Հայաստանից, ովքեր` ոչ, սարսափում են սնանկացման հեռանկարից:

Նախորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’
Հաջորդ հոդվածը‘Նախագահի նստավայրում կրծողների դեմ անհաշտ պայքար է սկսվել’