‘
Ռուսաստանում խարդախության համար մեղադրվող գործարար Սերգեյ Պոլոնսկու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այդ մասին հայտնի է դարձել այսօր դատարանի նիստում, փոխանցում է РИА Новости-ն:
Պոլոնսկուն հեռակա կարգով խարդախության մեղադրանք է ներկայացվել 5,7 միլիարդ ռուբլու հափշտակության գործով: Դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը և հեռակա կարգով ձերբակալել Պոլոնսկուն: Բիզնեսմենը ներկայումս գտնվում է Իսրայելում, որտեղ փորձում է քաղաքացիություն ստանալ: Իսրայելի ՆԳՆ փոխնախարար Ֆաինա Կիրշենբաումը հայտարարել է, որ քրեական գործի առկայությունը, հատկապես՝ տնտեսական բնույթի, ինքնին հիմք չի կարող հանդիսանալ հրեային Իսրայելի քաղաքացիություն չտրամադրելու համար:
‘