Գործարքը դադարեցնելու մասին Մոսկվան ծանուցել է Անկարային, Կիևին և ՄԱԿ-ին

478

Այսօր Սևծովյան պայմանավորվածությունները, ըստ էության, դադարեցրել են իրենց գործունեությունը, հացահատիկային գործարքի՝ Ռուսաստանի մասով պայմանավորվածությունները չեն կատարվել, երկուշաբթի լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Փաստորեն՝ սևծովյան պայմանավորվածությունները դադարեցրել են իրենց գործողությունն այսօր։ Ինչպես ավելի վաղ  արդեն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը, ժամկետն ավարտվում է հուլիսի 17-ին։ Ցավոք՝ այդ պայմանավորվածություններում Ռուսաստանին վերաբերող մասը մինչ օրս չի կատարվել, ուստի դրա գործունեությունը դադարեցվում է»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանը պաշտոնապես ծանուցել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ի Քարտուղարությանը՝ հացահատիկային գործարքը երկարացնելու դեմ իր առարկությունների մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն այդ առիթով նշել է, որ ռուսաստանյան մասն «առհասարակ  ոչ մի կետով չի կատարվել» հացահատիկային գործարքի գործողության բոլոր ամիսների ընթացքում, մինչդեռ ուկրաինական պարենի տեղափոխումն ապահովված է եղել։ Ընդ որում՝ հացահատիկն Ուկրաինայից հասել է ոչ թե ամենաաղքատ երկրները, այլ հիմնականում Արևմուտք, նշել է Լավրովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ ՄԻԽ նախկին փորձագետ․ ՆԱՏՕ-ն հանցավոր կազմակերպություն է
Հաջորդ հոդվածըԻ՞նչ պետք է անել այսօր. Աշոտ Սարգսյան